Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Բոյկոտե՛ք, ինչպես կարող եք»

«Բոյկոտե՛ք, ինչպես կարող եք»
20.07.2013 | 21:49

«Իրազեկ և սպառողների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն առաջարկում է տրանսպորտի նոր սակագնի դեմ ընդվզել հետևյալ կերպ. «Աշխատեք չօգտվել հասարակական տրանսպորտից:Եթե տեղ ունեք գնալու` կազմակերպեք, հարևաններով մի չորս-հինգ հոգով տաքսի պատվիրեք`գանցեք:Գուցե էժան չնստի ձեզ վրա, կամ գուցե հենց նստի էլ, բայց դրանով ցույց կտաք ձեր դժգոհությունը, կհասկանան որ դեմ եք»:

Պարոն Պիպոյանը կոչ արեց նման կերպ վարվել հատկապես ուսանողներին և դպրոցականներին. «Կազմակերպե՛ք, ձեռքներդ ծալած մի՛ նստեք, բոյկոտեք ինչպես կարող եք, թույլ մի՛ տվեք ձեզ խաբեն... նորից եմ կրկնում` թանկացումը անհիմն է»,-ասաց նա`ում կարծիքով մեր երիտասարդները շատ բան կարող են փոխել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ